Մարկու Սիլվան կարող է գլխավորել Բենֆիկան

11:49 13.03.2018

«Հալ Սիթիի» և «Ուոթֆորդի» նախկին գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բենֆիկան»:

Ինչպես հայտնում է «The Independent»-ը, «Ուոթֆորդից» հեռացվելուց հետո 40-ամյա մասնագետը կարիերան Անգլիայում շարունակելու մի քանի տարբերակ է ունեցել, սակայն մերժել է ԱՊԼ-ի նվազագույնը մեկ թիմի:

Պորտուգալացին ցանկանում է վերադառնալ հայրենիք:

Նշվում է, որ «Բենֆիկան» արդեն դիմել է Մարկու Սիլվային ակումբը գլխավորելու համապատասխան առաջարկով, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Ռույ Վիտորիան չկարողանա ընթացիկ մրցաշրջանում նվաճել Պորտուգալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Այս պահին «Բենֆիկան» 2 միավորով է զիջում առաջատար «Պորտուին»:

Share |

Լրահոս