Ռոբենը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Բեշիքթաշի հետ պատասխան խաղը

16:22 13.03.2018

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բեշիքթաշի» հետ պատասխան խաղը:

Ինչպես տեղեկացնում է «L՛Equipe-ը, ֆուտբոլիստն ուժեղ հարված է ստացել, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին:

Բացի Ռոբենից, հանդիպմանը չեն մասնակցի նաև դարպասապահ Մանուել Նոյերը, կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն և հարձակվող Կինգսլի Կոմանը, որոնք դեռ չեն ապաքինվել իրենց հին վնասվածքներից:

«Բեշիքթաշն» ու «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը կանցկացնեն վաղը` մարտի 14-ին, Ստամբուլում:

Մյունխենում կայացած առաջին խաղն ավարտվել է գերմանական թիմի` 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով:

Share |

Լրահոս