Շախտյորի տնօրեն. Ֆրեդն ամռանը կտեղափոխվի Մանչեսթեր

16:16 13.03.2018

Ուկրաինական «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը խոսել է բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի ապագայի մասին:

«Ֆրեդը կհեռանա հունիսին: Եթե ոչ «Մանչեսթեր Սիթի», ապա «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա պատրաստ է լավագույն առաջնություններին: Բացի այն, որ բրազիլացին շատ լավն է, նաև Ֆրեդը մեծ պրոֆեսիոնալ է: Եթե խնդրեի նրան մնալ ևս մեկ մրցաշրջան, նա կհամաձայներ:

Ինչ վերաբերում է Բերնարդին, ապա տեսնենք: «Ռոմայի» հետ խաղից հետո նա կմեկնի Բրազիլիա, որպեսզի վերականգնվի ուսի վնասվածքից»,- Պալկինի խոսքը մեջբերում է «Corriere dello Sport»-ը:

Share |

Լրահոս