Վինուս Վիլյամսը հաղթել է իր քրոջը` Սերենային Ինդիան Ուելսի մրցաշարի երրորդ շրջանում

11:16 13.03.2018

Ինդիան Ուելսում ավարտվել է կանանց մրցաշարի երրորդ շրջանի խաղը, որում մրցել են քույրեր Վինուս և Սերենա Ուիլյամսները:

Երկու սեթի արդյունքում հաղթող է դարձել Վինուսը 6:3, 6:4 հաշիվներով: Ամերիկացի թենիսիստուհիների դիմակայության պատմության մեջ սա 28-րդ խաղն էր:

Մինչ այս, Սերենան 17 հաղթանակ էր տարել, Վինուսը` 11:

Խաղը 1 ժամ 26 րոպե 16 վայրկյան է տևել: Այդ ընթացքում Վինուս Վիլյամսը 8 կրկնակի սխալ է թույլ տվել և 4 բրեյք-փոինթ է հաղթել: Սերենա Ուիլյամսը իր ակտիվում 4 էյս, 3 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոինթ է գրանցել:

Ինդիան Ուելսի մրցաշարի չորրորդ շրջանում Վինուս Վիլյամսը կմրցի լատվիացի թենիսիստուհի Անաստասիա Սևաստովայի հետ:

Share |

Լրահոս