Կլոպի ինքնակենսագրականի հեղինակ. Արսենալի հանդերձարանում ատում էին Սանչեսին

19:41 13.03.2018

Ֆուտբոլային լրագրող ու Յուրգեն Կլոպի ինքնակենսագրական գրքի հեղինակ Ռաֆայել Հոնիգշտեյնը պատմել է, որ Ալեքսիս Սանչեսը հարգանք չէր վայելում «Արսենալի» հանդերձարանում.

««Արսենալի» խաղացողները բղավում էին. «Վերջապես մենք ազատվեցինք Սանչեսից»: Ամբողջ հանդերձարանն ատում էր Սանչեսին:

Նրանք զգում էին, որ Սանչեսը խաղում էր երկրպագուների համար: «Ես փորձում եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ-ոք: Ի՞նչ եմ այստեղ անում»: Սակայն, երբ նախորդ տարի «Արսենալը» ցույց տվեց ֆուտբոլիստների` հանդիպումների ժամանակ վազելու վիճակագրական տվյալները, Սանչեսն ամենաքիչ ցուցանիշն ուներ:

Արդյոք «Արսենալն» ավելի թիմային խաղ է սկսել ցուցադրել, այլ պատմություն է: Մի բան հստակ է, որ թիմի մթոնոլորտն ավելի ուրախ է դարձել»,- Հոնիգշտեյնի խոսքերը մեջբերում է «Balls.ie»-ը:

 

Share |

Լրահոս