Դավիդ Սիլվայի դուբլը հաղթանակ պարգևեց Մանչեսթեր Սիթիին Սթոքի հետ խաղում (տեսանյութ)

01:53 13.03.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» առանց դժվարության հաղթեց «Սթոք Սիթիին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը: 

«Քաղաքաբնակների» կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան: 

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 81 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սթոք Սիթին» 27 միավորով 19-րդ տեղում է: 

«Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Սիթի»` 0:2

Գոլերը` Սիլվա (10, 50)

 

Share |

Լրահոս