Վենգեր. Ինձ չի զարմացնում Մխիթարյանի այսքան լավ խաղալը

10:44 15.03.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Միլանի» հետ պատասխան խաղից առաջ անդրադարձել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լավ մարզավիճակին:

«Մխիթարյանը շատ արագ հարմարվեց: Կարծում եմ, որ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին: Հենրիխին լավ ընդունեցինք, և նա արագ հարմարվեց: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ լինելն օգնեց այդ գործընթացում, ինչպես նաև այն, որ նա արդեն հանդես էր եկել արտասահմանում և գիտեր, թե ինչպես արձագանքել:

Երբեք չեմ զարմանում, երբ ֆուտբոլիստները լավ են հանդես գալիս: Հենց դա եմ ակնկալում նրանցից»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Share |

Լրահոս