«Լիոնի» մարզական տնօրեն Ժունինյոն հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը բանակցություններ է վարում «Աթլետիկոյի» հետ՝ հարձակվող Մուսա Դեմբելեի վերաբերյալ։
«Մուսան կարծում է, որ հիմա իսկական ժամանակն է թիմը փոխելու համար, քանի որ նա մի փոքր կորցրել է մոտիվացիան։ Սկզբում մենք չէինք պլանավորել ձմռանը նրանից բաժանվել։
Բայց կարծում եմ, որ խաղացողին պահելը ամենալավ տարբերակը չէ, երբ նա չի ուզում աշխատել։
Մենք «Ատլետիկոյի» հետ բանակցություններ ենք վարում։ Մուսան արդեն համաձայնության եկել է մադրիդյան ակումբի հետ»,- Ժունինյոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։