Շարապովան չի մասնակցի Մայամիի մրցաշարին

21:39 16.03.2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան չի մասնակցի Մայամիի մրցաշարին:

Դրա պատճառն է ռուս թենիսիստուհու վնասվածքը:

Դոհայի և Ինդիան Ուելսի մրցաշարերում Շարապովան ավարտել է ելույթներն առաջին շրջանում: Սկզբից նա պարտվել է ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուին, այնուհետև՝ ճապոնուհի Նաոմի Օսակային:

Մայամիի մրցաշարը կկայանա մարտի 17-ից ապրիլի 1-ը: Մրցաշարի գործող չեմպիոնն է բրիտանուհի Յոհանա Կոնտան:

Share |

Լրահոս

Loading...