Բեշիկթաշի նախագահ. Կցանկանայի ձեռք բերել Ռոնալդուին

13:48 16.03.2018

«Բեշիկթաշի» նախագահ Ֆիկրետ Օրմանը հայտարարել է, որ թուրքական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.

«Մեզ մոտ խաղում են Ռոնալդուի երկու խաղընկերները Պորտուգալիայի հավաքականում՝ Կուարեժման և Պեպեն: Ցանկանում եմ ձեռք բերել նրա տրանսֆերը ու հույս ունեմ, որ նա կհայտնվի այստեղ:

Եթե նա ցանկություն հայտնի տեղափոխվել մեր ակումբ, ապա մենք երջանիկ կլինենք: Սակայն, մենք համեստ ենք: Նրան գնելու մտադրություն ունենք, սակայն չենք բարձրաձայնում դրա մասին»,- Օրմանի խոսքերը մեջբերում է «Ajansspor»-ը:

Share |

Լրահոս

Loading...