«Ալաշկերտի» հիմնական և երկրորդ թիմերը նախատեսում են ընկերական խաղեր անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Օգտվելով Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից՝ երկու թիմերն էլ կխաղան նոյեմբերի 16-ին:
«Ալաշկերտն» այդ օրը Երևանում կընդունի «Վանին»: «Նաիրի» մարզադաշտում խաղը կկայանա 13:00-ին:
«Ալաշկերտ-2»-ը կխաղա Ձորաղբյուրում: Մրցակիցը կլինի «Վեստ Արմենիան», խաղը կմեկնարկի 11:00-ին: