Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի հավաքականին

12:15 19.03.2018

22-ամյա պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը, որը հանդես է գալիս կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբում, չի միանա Հայաստանի ազգային հավաքականին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

«Բոյակա Չիկոն» կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցելու առաջիկա նախապատրաստական հավաքին:

Հիշեցնենք` «Չիկոն» հանդես է գալիս Կոլումբիայի առաջնությունում (Liga Aguila): Ընթացիկ առաջնության 8 տուրերից հետո թիմը հաղթանակ չի տարել (3 ոչ-ոքի, 5 պարտություն) և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն առանց փոխարինման մասնակցել է 7 հանդիպումների, 1 խաղում էլ մնացել է պահեստայինների նստարանին: Այդ խաղերում նա 3 անգամ դեղին քարտ է ստացել: Թիմը 8 խաղում 17 գոլ է բաց թողել:

Share |

Լրահոս