Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին իր նորամուտը կնշի MMA-ում

10:54 19.03.2018

Մայիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա խառը մենամարտերի «Fight Nights 87» շոուն, որի ընթացքում MMA-ում իր նորամուտը կնշի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

Ռինգ կվերադառնա նաև խառը մենամարտերի մարտիկ Դավիթ Խաչատրյանը` մրցելով իռլանադացի մարտիկ Պիտեր Կուիոլիի հետ:

Կազմակերպիչների խոսքով մարտարվեստների սիրահարներին մայիսի 19-ին իսկական շոու է սպասվում:

Share |

Լրահոս