Ըմբշամարտ. Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

21:51 19.03.2018

Երկարատև հիվանդությունից 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Աղասի Մանուկյանը 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր:

Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին:

Վերջինս 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:

Share |

Լրահոս