Ռայոլան Դոնարումայի ապագայի մասին. Հույս ունեմ, որ հաջորդ տարի Միլանի դարպասապահը կլինի Ռեյնան

20:37 20.03.2018

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է Պեպե Ռեյնայի՝ «Միլան» տեղափոխվելու մասին լուրերը.

«Ո՞վ կլինի «Միլանի» դարպասապահն հաջորդ մրցաշրջանում: Հույս ունեմ, որ Պեպե Ռեյնան: Ինձ զարմացնում է, որ Բուֆոնը հրավիրվել է հավաքական: Ես հարգում եմ Բուֆոնին, սակայն հավաքականում նման իրավիճակն ինձ ստիպում է խոսել:

Ես փորձել եմ փոխել վիճակը վերջին 10-15 տարում:

Մենք վստահում ենք ազգային ընտրանին Վենտուրային, ապա Լուիջի դի Բիաջոյին, ովքեր ոչ մի հաջողության չեն հասել բարձր մակարդակում: Եթե դու հաղթեցիր, ապա դու ճիշտ ես: Իտալիայում սա է կարևոր, սակայն ես դրա հետ համաձայն չեմ: Եթե այսօր հրավիրում ենք Բուֆոնին, ապա նա պետք է մեկնի նաև Եվրոպայի առաջնությանը»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն

Share |

Լրահոս

Loading...