Սալահի խփած յուրաքանչյուր գոլ ահռելի վնաս է հասցնում իր հովանավորին

11:37 21.03.2018

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի արդյունավետությունը մեծ վնասներ է հասցնում իր հովանավորին:

Խոսքը հեռահաղորդակցման ընկերության՝ «Vodafone Egypt»-ի մասին է: Կազմակերպությունն իր բաժանորդներին խոսք է տվել 11 րոպե անվճար խոսելաժամանակ, եթե Սալահը դառնա գոլի հեղինակ:

«Vodafone Egypt»-ը ունի 43 մլն բաժանորդ:

Սա նշանակում է, որ եգիպտացու ամեն խփած գոլից հետո ընկերությունը կորցնում է 114 մլն եվրո գումար:

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում դարձել է 39 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս