Տուխելը մերժել է Բավարիային ու կգլխավորի Արսենալը

14:48 25.03.2018

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը առաջիկա ամռանը կգխավորի «Արսենալը»:

Այս մասին վստահեցնում է «Kicker»-ը:

Ըստ աղբյուրի՝ մարզիչը մարտի 23-ին մերժել է Մյունխենի «Բավարիայի» կողմից ստացված առաջարկը: 44-ամյա մասնագետը որոշում է կայացրել իր ուժերը փորձել Անգլիայում և գլխավորել «Արսենալը»:

Լոնդոնցիների ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: Լրատվամիջոցները նշում են, որ «զինագործների» ղեկավարները պատրաստվում են մրցաշրջանի ավարտից հետո խզել ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը:

Տուխելի ու «Արսենալի» միջև կնքվող պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն:

Share |

Լրահոս