Յուրա Մովսիսյանը նոր թիմ ունի

23:39 25.03.2018

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդես կգա Շվեդիայում: 

Հայ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով կխաղա «Յուրգորդրենում»: 

Ակումբը հանդես է գալիս Շվեդիայի Բարձրագույն խմբում: Նախորդ մրցաշրջանում «Յուրգորդրենը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և կմասնակցի Եվրոպա լիգային:

Նշենք, որ Շվեդիայի առաջնությունը մեկնարկում է ապրիլի 1-ին: 

Share |

Լրահոս