Կոկե. Եթե Իսկոն կանոնավոր չի խաղում Ռեալում, նրա մոտ կարող է ստացվել Աթլետիկոյում

19:49 28.03.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խորհուրդ է տալիս «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոյին փոխել ակումբը:

«Նկատել եմ, որ հենց Իսպանիայի հավաքականում է Իսկոն իր լավագույն խաղը ցուցադրում: Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունենում ակումբում, ինչի մասին է մտածում Զիդանը, սակայն ինձ դուր է գալիս Իսկոն:

Եթե նա կանոնավոր կերպով չի խաղում այնտեղ, Իսկոյի մոտ կարող է ստացվել «Աթլետիկոյում»,- Կոկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ Իսկոն վերջին 15 տարվա ընթացքում «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականում:

Share |

Լրահոս

Loading...