«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ առաջին հանդիպման մասին:
«Ընդմիշտ կհիշեմ այն, քանզի ինձ համար այդ պահը բառացիորեն Հռոմի Պապին հանդիպելու պես էր»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 31-ին լրացավ Ֆերգյուսոնի 79-ամյակը:
Նա «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013 թվականներին: