Մխիթարյանն` Արսենալ-ԲԿՄԱ խաղից հետո (լուսանկար)

11:52 06.04.2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես հայտնի է, ծնկի հետ կապված խնդիրներ ունի:

Հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի` ԲԿՄԱ-ի հետ Լոնդոնում կայացած խաղի 61-րդ րոպեին:

Ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը խաղից հետո Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել «Instagram»-ի Story բաժնում, որում ֆուտբոլիստը բավականին լավ տեսք ունի:

Հիշեցնենք` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ավելի վաղ հայտարարել էր, որ Մխիթարյանն այսօր պետք է բուժզննում անցնի, սակայն կիրակի «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք խաղին մասնակցել չի կարողանա:

Share |

Լրահոս