«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիշել է «Բավարիայում» աշխատելու ժամանակահատվածը և խոսել կիսապաշտպան Արթուրո Վիդալի մասին, որն այժմ խաղում է «Բարսելոնայում»:
«Իմ «Բարսայում» որպես կեղծ 9 համար խաղում էր Մեսսին: «Բավարիայում» ես նույնպես փորձում էի օգտագործել այդ սխեման, սակայն այնտեղ չկար խաղացող, որը կարող էր անցնել երեք խաղացողների դրիբլինգի ժամանակ։
Վիդալի տեղափոխությունից հետո մենք ստացանք այն, ինչ նախկինում չէինք ունեցե։ Ես միայն հաճելի հիշողություններ ունեմ նրա մասին: Եթե ես պատերազմի գնայի, ապա անկասկած ինձ հետ կվերցնեի Արթուրոյին», — Գվարդիոլայի խոսքն է փոխանցում sport.de- ։