Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի հավաքականը

16:54 07.04.2018

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն տարածեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել:

«Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ մեր ընտրանու նոր գլխավոր մարզիչը կլինի «Փյունիկի» ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Նրան հավաքականում կօգնի «Փյունիկի» մարզչական շտաբը:

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ Գյուլբուդաղյանցը հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Անձամբ մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր հավաքականը գլխավորելու մասին լուրերը:

Share |

Լրահոս