Նուրմագոմեդովը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և դարձել UFC-ի չեմպիոն (տեսանյութ)

11:44 08.04.2018

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթել է ամերիկացի Էլ Յակվինտային և նվաճել UFC-ի չեմպիոնությունը թեթև քաշային կարգում:

UFC 223 մրցաշարի հինգ ռաունդից բաղկացած մենամարտում, որը կայացել է ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը Նյու-Յորքում, մրցավարները հաղթանակը միաձայն տվել են Նուրմագոմեդովին` 50:44, 50:43, 50:43 հաշիվներով:

Նուրմագոմեդովի համար սա կարիերայի 26-րդ հաղթանակն էր: Նա ոչ մի պարտություն չի կրել:

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոնը, հիշեցնենք, իռլանդացի Կոնոր Մաքգրեգորն է, ով այս տիտղոսը նվաճել էր 2016 թվականի նոյեմբերին:

 

Share |

Լրահոս

Loading...