Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը` Խորվաթիայի վազքի մարաթոնի լավագույն տասնյակում

14:00 09.04.2018

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Խորվաթիայում մասնակցել է «100 miles of Istria» վազքի մարաթոնին և 236 աղջիկների մեջ զբաղեցրել 9-րդ տեղը:

Թենիսիստուհին 42,25 կմ ճանապարհը հատել է 4 ժամ 55 րոպեում, և դարձել առաջին հայը, ով մասնակցել է «100 miles of Istria» վազքարշավին:

«Երբեք չէի կարող մտածել, որ մարաթոնի կմասնակցեմ:

Կարծում եմ առաջին անգամվա համար իսկապես լավ աշխատանք էր: Հպարտ եմ լինել առաջին հայը, ով մասնակցել է այս մարաթոնին: Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ շաբաթ կորտ վերադառնալուն»,- գրել է Անին «Instagram»-ի իր էջում:

Նշենք` Խորվաթիայի Ումագ քաղաքում անցկացված մարաթոնին մասնակցել է նաև թենիսիստուհու ամուսինը` Էդգար Կեգիանը, ով, սակայն, Ռուսաստանի քաղաքացի է:

Հիշեցնենք` Անի Ամիրաղյանն, ավելի վաղ, «ArmSport.am»-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը «100 Miles of Istria»-ին:

Նշենք` Անի Ամիրաղյանը թենիսի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ապրիլի 16-ից 21-ը մասնակցելու է Թունիսում ընթանալիք Ֆեդերացիայի գավաթի (աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջնության) խաղարկության 3-րդ դիվիզիոնի եվրոաֆրիկյան գոտու մրցաշարին:

 

Share |

Լրահոս