Մեյվեզեր. Մակգրեգորը ռինգից դուրս պետք է ջենթլմեն լինի

12:51 09.04.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը կարծում է, որ UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը պետք է փոխի իր վարքը:

«Հասնելով ամենաբարձր մակարդակին՝ պետք է համապատասխան ձևով քեզ պահես: Երբ պետք է մենամարտեինք, պետք է վաճառեինք դա: Աշխարհին դուր էր գալիս, թե ինչ էին անում Մեյվեզերը և Մակգրեգորը:

Կարծում եմ, որ ռինգից դուրս Մակգրեգորը պետք է ջենթլմեն լինի»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնոր Մակգրեգորը հարձակվել էր UFC-ի մարտիկների ավտոբուսի վրա:

Share |

Լրահոս

Loading...