Հայտնի է, թե որքան Մեյվեզերը կարող է ստանալ MMA-ում առաջին մենամարտի համար

13:01 10.04.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը չի բացառում, որ կարող է ռինգի փոխարեն վերադառնալ ութանկյուն:

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորին հաղթելուց հետո ամերիկացին կարող է մենամարտ անցկացնել MMA-ի կանոններով: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, UFC-ում առաջին մենամարտի համար Մեյվեզերը կարող է ստանալ 300 միլիոն դոլար:

Նրա հավանական մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Share |

Լրահոս

Loading...