Պարզաբանում Գյուլբուդաղյանցի նշանակման լուրի մասին

17:09 10.04.2018

Armsport.am-ը երեկ և ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կնշանակվի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Տվյալ ժամանակում քննարկվել է նաև Գյուլբուդաղյանցի թեկնածությունը: 51-ամյա մասնագետը մոտ է եղել ազգային ընտրանու մարզչական ղեկը ստանձնելուն, սակայն վերջնական որոշումն այլ է եղել: Ռուբեն Հայրապետյանն էլ հանդիպել է մարզչին «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ և հետո:

Armsport.am-ը ներողություն է խնդրում ընթերցողներից փաստացի սխալ տեղեկության համար:

Ինչպես հայտնի է, որոշում է կայացվել Արմեն Գյուլբուդաղյանցին նշանակել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ:

Share |

Լրահոս