Ըստ Կապելոյի` ով կտիրի համաշխարհային ֆուտբոլում Մեսսիից և Ռոնալդուից հետո

21:00 10.04.2018

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով ավարտել է մարզչական կարիերան, հայտարել է, թե ըստ իրեն ով կտիրի համաշխարհային ֆուտբոլում Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո.

«Մեսսին և Ռոնալդուն նման մակարդակի ֆուտբոլ կշարունակեն ցուցադրել ևս երկու տարի: Նրանցից հետո կսկսի Կիլիան Մբապեի դարաշրջանը: Նա հիանալի ապագա ունի և պատրաստ է դառնալ նոր Ռոնալդու:

Նեյմարը նույնպես կարող է պայքարել «Ոսկե գնդակի» համար, սակայն պետք է մի փոքր էլ ավելացնի»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է «Mundodeportivo»-ն:

Հիշեցնենք, որ Կապելոն երեկ հայտարարել էր, որ ավարտում է մարզչական կարիերան:

Share |

Լրահոս