Վալվերդե. Սա ֆուտբոլ է. կարող եք շնորհավորել Ռոմային

01:34 11.04.2018

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է «Ռոմային» և լքել հետագա պայքարը:

Հանդիպումից հետո կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հետևյալ մտքերն է արտահայտել.

«Չեմպիոնների լիգայում հաղթելը բարդ է: Մենք հասկանում ենք երկրպագուների հիասթափությունը: Մենք ցանկանում էինք խաղալ կիսաեզրափակչում, բայց սա ֆուտբոլ է. երբեմն պետք է տանել ձախողումները: 

Մենք պետք է վեր կենանք և առաջ շարժվենք: Դեռ 2 մրցաշարերում ցանկանում ենք հաղթել:

Հանդիպում էր, որում մեր խաղը ցույց չտվեցինք, իսկ մրցակիցը ագրեսիվ էր: Կարող եք իրենց շնորհավորել: 

Այս ամենը ֆուտբոլի մաս է կազմում, ամեն ինչի պետք է պատրաստ լինել: Ամբողջովին ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը: Կարծում եմ՝ այս խաղը չի ազդի առաջնությունում և  Գավաթի խաղարկությունում մեր ելույթների վրա»,- մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Share |

Լրահոս