Աթլետիկոն պատրաստ է Գրիզմանին վճարել այնքան, որքան ստանում է Ռոնալդուն

21:10 11.04.2018

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ամեն գնով թիմում պահել Անտուան Գրիզմանին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Նախկինում նշվում էր, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը կատալոնական ակումբի հետ: Չնայած այդ խոսակցություններին, Գրիզմանը հայտարարել էր, որ իր ապագայի հարցում դեռ ոչինչ որոշված չէ:

Հարձակվողի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո, ինչը «կապտանռնագույնները» պատրաստ են վճարել:

«El Mundo Deportivo»-ն հայտնում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարները սկսել են խաղացողի հետ նոր պայմանագարի շուրջ բանակցությունները: Մադրիդցիները հույս ունեն, որ կկարողանան թիմում պահել Գրիզմանին` նրան վճարելով տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ: 

Նշենք, որ նույնքան է կազմում նաև «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը:

 

Share |

Լրահոս

Loading...