Կլոպ. Ինձ թվաց կատակում են, երբ ասացին՝ Ռոման անցել է հաջորդ փուլ

17:13 11.04.2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ զարմացած է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Ռոմա» - «Բարսելոնա» դիմակայության ելքից:

«Ես աստիճաններով բարձրանում էի, երբ մեկն ինձ ասաց, որ «Ռոման» կարողացել է հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը: Սկզբից ինձ թվաց՝ կատակում են:

Այնպես չէ, որ ես թերագնահատում եմ «Ռոմային» կամ չեմ հարգնում նրանց, բայց ես իսկապես չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Հռոմեացիները Սալահին տվեցին մեզ, բայց կարողացան հասնել կիսաեզրափակիչ, դա մեծ հաջողություն է»,- գրեմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Football-Italia»-ն:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» ևս կարողացել է նվաճել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր:

Share |

Լրահոս