Դել Պիերոն չի կիսում մրցավարի հասցեին Բուֆոնի քննադությունը

20:40 12.04.2018

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կտրուկ ձևով է քննադատել մրցավար Մայքլ Օլիվերին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում նշանակված 11 մետրանոցի համար:

Բացի այդ, իտալացին դժգոհել է, որ առաջին խաղում մրցավարը չի նշանակել 11 մետրանոց «արքայական ակումբի» դարպասը:

«Ծեր Սինյորայի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն չի հասկանում իր նախկին ակումբակցի արձագանքը: «Երբ Ջիջին ասաց մրցավարի մասին...: Ինձ համար բարդ է դա հասկանալ, անկեղծ:

Չեմ հասկանում, թե ինչու պետք է հղում կատարենք առաջին խաղում, դա ֆուտբոլ է: Կարծում եմ, որ Բուֆոնը մի քանի օրից ուրիշ բաներ է ասելու»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերում է TMW-ը:

Share |

Լրահոս