Ռամոսը կարող է որակազրկվել

13:18 12.04.2018

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը որակազրկման պատճառով:

Այս մասին հայտնում է «AS»-ը:

Իսպանացին որակազրկման պատճառով չէր մասնակցում ՉԼ-ի քառորդ եզրափակչի` «Յուվենտուսի» հետ պատասխան խաղին և հանդիպմանը հետևում էր տրիբունայից:

Վերջին րոպեներին Ռամոսը խաղին հետևել է ենթատրիբունային` հանդերձարանային գոտուց, իսկ հետո ուղևորվել է թունել, որտեղից դուրս են գալիս ֆուտբոլիստները:

Իսպանացին հենց այդտեղից է աջակցել իր թիմին խաղի վերջնամասում, ինչն արգելված է ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» կմրցի «Բավարիայի», «Լիվերպուլի» կամ «Ռոմայի» հետ:

Share |

Լրահոս