Իտուրալդե Գոնսալես. Մրցավարը չպետք է 11-մետրանոց նշանակեր

11:12 12.04.2018

Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի` «Ռեալ»-»Յուվենտուս» խաղի գլխավոր մրցավարի` հանդիպման ավելացված ժամանակում հյուրերի դարպասին 11-մետրանոց նշանակելու որոշումը:

«Հետևից հպումը բավական չէ: Մրցավարը չպետք է 11-մետրանոց նշանակեր»,- Իտուրալդեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` հանդիպման ավելացված ժամանակում տանտերերի ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսն ընկել է թուրինցիների տուգանային հրապարակում պաշտպան Մեհդի Բենատիայի հետ պայքարից հետո:

Հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը 11-մետրանոց է նշանակել, ինչից հետո հեռացրել է հյուրերի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին վիճաբանության համար:

Երկու խաղերի արդյունքում մադրիդյան ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Share |

Լրահոս