Գործակալը հայտնել է, թե ինչու է Նեյմարը լքել Բարսելոնան

23:22 12.04.2018

Ֆուտբոլային գործակալ Պինի Զահավին, ով ներգրավված է եղել Նեյմարի` ՊՍժ տեղափոխության մեջ, հայտնել է, թե ինչու է բրազիլացին լքել Կատալոնիան.

«Նեյմարն արեց այն, ինչ պետք էր: Համաշխարհային ֆուտբոլում կա երեք աստղ` Մեսսի, Ռոնալդու և Նեյմար: Նրանք չեն կարող միասին խաղալ:

«Կամպ Նոու»-ում Նեյմարը երկրորդ համարն էր, քանի որ առաջնային դիրքում Մեսսին էր:

Դա վերաբերվում էր տուգանային հարվածներ իրացնելուն, 11 մետրանոցներին և մնացած այլ հարցերին:

Երբ նա նոր էր եկել «Բարսելոնա», երիտասարդ խաղացող էր: Սակայն, հետագայում նա մեծ առաջընթաց է ապրել և բարձրացրել է խաղամակարդակը: Նեյմարն այժմ 26 տարեկան է և առջևում կարող է 8-9 տարի խաղալ բարձր մակարդակով»,- գործակալի խոսքերը մեբերում է «Sport»-ը:

 

Share |

Լրահոս