Եվրոպա լիգա. Հայտնի է կիսաեզրափակչում Արսենալի մրցակիցը

14:15 13.04.2018

Նիոնում այսօր կայացել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը, որոնք կմրցեն մրցաշարի եզրափակչի ուղեգրի համար:

«Մարսել» (Ֆրանսիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)

«Արսենալ» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 3-ին:

Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Լիոնի «Ստադ դե Լյումեր» ստադիոնում:

Share |

Լրահոս