Գվարդիոլա. Երկրպագելու եմ Բավարիային, քանի որ մենք և Բարսելոնան լքել ենք պայքարը

23:39 13.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայում.

«Երկրպագելու եմ «Բավարիային», քանի որ մենք և «Բարսելոնան» լքել ենք մրցաշարը: Հույս ունեմ, որ նրանց կհաջողվի ավելի լավ արդյունքի հասնել, քան նախորդ տարիներին:

Երբ մրցակիցը հաղթում է ընդհանուր 5:1 հաշվով, ապա պետք է միայն շնորհավորես նրան:

Ինձ դուր եկավ,  թե ինչպես արձագանքեցինք «Էնֆիլդում» «Լիվերպուլի» հաղթանակին, ինչպես անցկացրինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղակեսը:

Չենք մոռանա, ինչպես երկու գոլ խփեցինք «Լիվերպուլին», սակայն մրցավարը չհաշվեց նրանցից մեկը խաղից դուրս վիճակի պատճառով: Չեմպիոնների լիգայում ցանկացած մանրուք մեծ դեր է խաղում:

Մենք կհաղթենք մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարում: Չեմպիոնների լիգան կարող ես նվաճել` հաղթելով 7 խաղում, իսկ Պրեմիեր լիգան` ոչ: Պետք է 5 միավոր վաստակենք չեմպիոն դառնալու համար: Պետք է գլուխներս բարձր պահենք ու շարունակենք պայքարը»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս

Loading...