Նադալը, Ջոկովիչն ու Չիլիչն իմացան իրենց մրցակիցներին Մոնտե-Կարլոյի մրցաշարում

23:02 13.04.2018

Մոնտե-Կարլոյի թենիսի մրցաշարում, որը տեղի է ունենալու ապրիլի 14-ից 22-ը, կայացել է վիճակահանությունը:

Ռաֆայել Նադալը, որը մրցաշարում հանդես է գալու առաջին համարով, պայքարը կսկսի երկրորդ փուլից: Նրա մրցակիցը կլինի կամ Ալյաժ Բեդենեն, կամ որևէ թենիսիտ որակավորման փուլից:

Մարին Չիլիչը երկրորդ փուլում կմրցի Ֆերնանդո Վերդասկո-Պաբլո Կուէվաս զույգի հաղթողի հետ:

Նովակ Ջոկովիչը առաջին շրջանում կհանդիպի որակավորման փուլի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցաշարի հաղթող էր դարձել Ռաֆայել Նադալը:

Share |

Լրահոս

Loading...