Արամ Ոսկանյան. Երկու տարի է՝ չէինք հաղթել Ալաշկերտի՞ն. չգիտեի

18:16 14.04.2018

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը առաջնության 23-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.

Հիշեցնենք «Բանանցը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:

«Կարևորը հաղթեցինք, քաջ գիտակցում էինք, որ միավոր կորցնելու դեպքում շատ դժվար կլիներ: Շարժվում ենք առաջ:

Թիմը նորմալ տեղաշարժվում էր, կազմակերպված էր խաղում: Այս խաղի ամենադժվար րոպեն առաջին կեսի վերջին րոպեն էր, մրցակիցը մոտ 1 րոպե սեփական տուգանայինում էր, մրցակիցը ճնշումը մեծացրեց, բայց կարողացանք դիմակայել:

Երկրորդ կեսում լավ հակագրոհի արդյունքում Կրասիչը լավ գոլ խփեց: Շնորհավորեցի տղաներին.բայց ուրախանալու ժամանակ չունենք: Պետք է պատրաստվենք երկու օր անցկացնելիք գավաթային կարևոր խաղին:

Երկու տարի է՝ չէինք հաղթել Ալաշկերտի՞ն. չգիտեի; Գիտենք, որ շատ հզոր թիմ է, չեմպիոն է, վերջիվերջո: Ուրախ ենք, որ հաղթեցինք:

- Հաշվի առնելով մյուս խաղերը՝ «Բանանցին» շատ սկզբունքային խաղեր են սպասվում: Չեմպիոնությունն էլ անիրատեսական չէ: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի շանսերը չեմպիոնական մրցավազքում:

- Հիմա մեր առաջնության բոլոր խաղերը սկզբունքային են: Մենք դեռ երրորդ տեղում ենք, ամեն միավորը ոսկու արժեք ունի: Շատ հետաքրքիր առաջնություն է: Ամեն խաղի կձգտենք հաղթել ու տեսնել, թե ինչ կլինի վերջում:

 

Share |

Լրահոս