Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ14-1 հավաքականը պարտվել է Ղազախստանին

13:41 14.04.2018

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, շարունակվում է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը:

Խաղային 5-րդ օրը մեկնարկել է Հայաստանի Մ14-1 և Ղազախստանի Մ14 հավաքականների խաղով:

Մեր ընտրանին 2:4 հաշվով պարտություն է կրել, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ14-1 հավաքականի կազմում գոլեր են հեղինակել Վանիկ Պետրոսյանն ու Կարեն Դավթյանը:

Հայաստանի Մ14-1 հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով՝

Մեկնարկային. 1. Վազգեն Մարտիրոսյան, 21. Արմեն Սարգսյան, 11. Էրիկ Ամիրխանյան, 8. Արմեն Ադամյան, 3. Էրիկ Հակոբյան, 10. Կարեն Դավթյան, 15. Նարեկ Հարությունյան, 2. Վանիկ Պետրոսյան, 9. Լևոն Պետրոսյան, 14. Հովհաննես Ղազարյան, 16. Վրեժ Մկրտչյան

Պահեստային. 12. Աշոտ Նիկողոսյան, 6. Ալիկ Մկրտչյան, 24. Ալեքսանդր Ազատխանյան, 17. Արամայիս Խաչատրյան, 13. Սուրեն Ապրեսյան, 5. Իշխան Դարբինյան, 18. Էդգար Հունանյան, 7. Տիգրան Մարդումյան, 20. Սամվել Հարությունյան

Share |

Լրահոս