Հայաստանի Մ14-2 հավաքականը զիջել է Իրանին

16:12 14.04.2018

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, շարունակվող Զարգացման մրցաշարի շրջանակներում հանդիպել են Հայաստանի Մ14-2 և Իրանի Մ14 հավաքականները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իրանի Մ14 հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:

Հայաստանի Մ14-2 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

Մեկնարկային. 12. Գոռ Մատինյան, 2. Նարեկ Խաչատրյան, 3. Գուրգեն Կոսյան, 17. Ալբերտ Հովհաննիսյան, 7. Էդգար Փիլոյան, 24. Արեն Մանգասարյան, 6. Մհեր Թանքանյան, 23. Գոռ Մկրտչյան, 20. Հովհաննես Սաֆարյան, 10. Արթուր Իսրայելյան, 18. Վոլոդյա Մելքոնյան

Պահեստային. 1. Հրաչ Ալոյան, 22. Վահան Աթոյան, 8. Հակոբ Հարությունյան, 13. Համլետ Սարգսյան, 11. Արայիկ Էլոյան, 19. Համիկ Ալեքսանյան, 14. Հովհաննես Կիրակոսյան, 9. Հովհաննես Թոփալյան, 21. Արթուր Խաչատրյան

Հաղորդվում է նաև, որ Մ15 մրցաշարում Ղազախստանի և Բելառուսի հավաքականները ավարտել են իրենց հանդիպումը ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Ղազախստանի ընտրանին:

Share |

Լրահոս