Բանանցը խոշոր հաշվով հաղթում է Ալաշկերտին և միանում չեմպիոնական մրցավազքին (տեսանյութ)

17:52 14.04.2018

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալաշկերտին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է բրազիլացի հարձակվող Լեսթեր Պելտիերը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը:

Տանտերերի առավելությունը կրկնապատկել է Օգնեն Կրասիչը. «Բանանցի» հիանալի գրոհից հետո Լեսթեր Պելտիերը ձախ եզրից կատարած փոխանցմամբ գնդակը հասցեագրել է կենտրոն, որտեղ էլ Կրասիչը տիրել է գնդակին ու մոտ տարածությունից գրավել Չանչարևիչի դարպասը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ հաշիվը խոշոր է դարձել Կվասի Սիբոն՝ 3-րդ գնդակն ուղարկելով գործող չեմպիոնի դարպասը::

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցն» իր միավորների թիվը հասցել է 36-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ արդեն մեկ միավորով զիջելով երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին»:

 

 

Share |

Լրահոս