Բարսելոնան իսպանական ռեկորդ է սահմանել

20:42 14.04.2018

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է «Վալենսիային»:

Կատալոնական ակումբը Պրիմերայի ռեկորդ է սահմանել անպարտելի խաղերի շարքով: «Կապտանռնագույնները» չեն պարտվում արդեն 39-րդ խաղում անընդմեջ:

«Բարսելոնան» գերազանցել է «Ռեալ Սոսիեդադի» ռեկորդը, որը 1979-1980 թվականներին չէր պարտվել 38 խաղում անընդմեջ:

Share |

Լրահոս