Բարսելոնան հաղթեց Վալենսիան. Տեր Շտեգենի ընդունած զարմանալի գոլը (տեսանյութ)

20:11 14.04.2018

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»:

Հանդիպման 15-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց անկյունայինից փոխանցումից հետո Սամուել Ումտիտին գնդակն ուղարկել է հյուրերի դարպասը՝ 2:0:

Հանդիպան հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ուսման Դեմբելեն սեփական տուգանայինում խախտել է խաղի կանոնները: Նշանակված 11 մետրանոցը ոչ այնքան լավ իրացրեց Դանի Պարեխոն, բայց Տեր Շտեգենը զարմանալիորեն չկարողացավ որսալ գնդակը, որը հայտնվեց դարպասում:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 82 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս