Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն՝ ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն

14:00 14.04.2018

Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան:

Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ, որն օրեր առաջ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել է ԱՄՆ ուսանողական առաջնությունում և նվաճել գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ է տոնել վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Հաղթանակում մեծ էր Գաբուզյանի ավանդը, ով իր բոլոր պարտիաներն ավարտել է հաղթանակով:

Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը և Կառլոս Անտոնիա Ալեխանոն:

Share |

Լրահոս