Գանձասար-Կապանը կարևոր խաղում չհաղթեց խայտառակ ինքնագոլի պատճառով (տեսանյութ)

15:56 14.04.2018

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումով: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել:

Երկրորդ կեսի մեկնարկից 9 րոպե անց Լուբամբո Մուսոնդան դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը:

Հանդիպման նախավերջին րոպեին գնդակը ետ է մղվել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասի ձողից, իսկ փոխարինմա մտած Դմիտրի Յաշինը զարմանալիորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Այս ոչ-ոքիից հետո «Շիրակը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասար-Կապանը» 35 միավորով 3-րդն է:

Share |

Լրահոս