Ժիրու. Չելսին ուժեղ բնավորություն ցուցադրեց

18:59 14.04.2018

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած գերկամային հաղթանակը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում:

Ֆրանսիացին այդ խաղում դարձել էր դուբլի հեղինակ:

«Գոլի հեղինակ դառնալու բազմաթիվ փորձեր եմ արել: Իսկապես ցանկանում էի օգնել թիմին վերադառնալ խաղին:

Ուժեղ բնավորություն ցուցադրեցինք և թիմային ամուր ոգի»,- Ժիրուի խոսքը մեջբերում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս