Խեդիրա. Արցունքներն ու արդարացումներ փնտրելը ոչ մի կերպ չեն օգնի Յուվենտուսին

13:27 14.04.2018

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` «Ռեալի» հետ անցկացրած պատասխան խաղը (3:1):

Թուրինցիները չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ, քանի որ տանը 0:3 հաշվով պարտություն էին կրել.

«Արցունքներն ու արդարացումներ փնտրելը ոչ մի կերպ չեն օգնի մեզ: Խաղալ «Սանտյագո Բեռնաբեուում» և քամբեք իրականացնել` գրեթե անհնար է, բայց մենք դա արեցինք 90 րոպեի ընթացքում:

Ցավոք, երբեմն խաղերը մի փոքր ավելի երկար են տևում: Խաղավարտը մեզ դժբախատացրեց, շատ դժվար էր այդ ամենն ընդունելը: Բայց, միևնույն է, Մադրիդում ֆանտաստիկ խաղ ստացվեց, որում մենք ցույց տվեցինք այն, ինչը ոչ ոք չէր սպասում, և որում ապացուցեցինք, թե ինչու ենք համարվում Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը:

Կարծում եմ` վերջին րոպեին 11-մետրանոց նշանակելու համար մրցավարը պետք է 100%-ով վստահ լինի խախտման մեջ: Ես մոտ 20 անգամ դիտել եմ այդ դրվագի կրկնությունն ու տեսել եմ, որ մրցավարը կասկածում է նախքան 11-մետրանոց նշանակելը:

Դա մաքուր 11-մետրանոց չէր, և հենց այդ պատճառով էինք մենք զայրացել»,- Խեդիրայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Share |

Լրահոս