Օ՛Նիլն օգնել է ՃՏՊ-ի ենթարկված մարդկանց (ֆոտո)

19:55 14.04.2018

Ապրիլի 13-ին «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլը վերադառնում էր տուն, երբ ականատես է եղել ՃՏՊ-ի՝ բախվել էին երկու ավտոմեքենաներ:

Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայի խաչմերուկներից մեկում: Նախկին բասկետբոլիստը դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի օգնի ՃՏՊ-ից տուժածներին,- հաղորդում է TMZ-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպի մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Share |

Լրահոս